Ամերիկյան Կենտուկի նահանգի Էլիզաթեթլաունի բնակիչուհին սկսում է Նոր տարուն պատրաստվել մի քանի ամիս առաջ: Այսպիսի վաղ նախապատրաստության պատճառն այն է, որ Սելի Թոմասը ամեն տարի տասնյակ տոնածառներ է զարդարում:
Ամեն տարի նա նոր տոնածառ է ավելացնում արդեն գոյություն ունեցող հավաքածուին: Այս տարի նրա հավաքածուն հասել է 76 եղևնու, որոնց մեծ մասը հասնում է մինչև առաստաղ,- հաղորդում է Mignews-ը:
Սելիի խոսքերով՝ տան մեջ տոնական ծառեր տեղադրելն իրենց ընտանիքում առաջացել է 30 տարի առաջ, երբ նա նոր էր ամուսնացել: