Կանզաս Սիթիում բնակչուհին փոխանակել է ադամանդե մատանին ֆուտբոլի խաղի տոմսերի հետ։ Այս մասին հայտնել է Kansas City Star թերթը, որը հրապարակում է վճարովի գովազդներ։
Գնորդի անունը հայտնի չէ։ Հայտնի է նրա հետ նման փոխանակում կատարածի անունը՝ ոմն Ռասթի Ջոնս, ով տեղացի գործարար է եւ տարեկան աբոնեմենտ ունի «Քանզաս Սիթի Չիֆս» թիմի բոլոր խաղերի համար։ Նա հետաքրքրվել է այդ հայտարարությամբ, խոստովանելով, որ պատրաստվում էր առաջարկություն անել իր ընկերուհուն։ Մատանին գնահատվել է 3100 դոլար։
Ավելի ուշ մատանին զիջած կինն ասել է, որ այն իրեն է մնացել նախորդ ամուսնուց, իսկ ֆուտբոլի տոմսերը նա նվիրել է ներկայիս ամուսնուն։