Երեկ ամերիկյան 3 կործանիչներ անսպասելի հայտնվել են Նյու Յորքի օդային տարածքում։ Կործանիչներն ուղեկցել են այն ինքնաթիռներին, որոնք խախտել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքների ժամանակ օդային տարածքում մտցվող արգելքը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
ԱՄՆ օդային պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Ջոն Կորնելիոն կարծում է, որ օդաչուները պարզապես չեն իմացել այդ արգելքի մասին։ Նա նշել է, որ օդաչուները երբեմն ուշադրություն չեն դարձնում սահմանափակումների մասին զգուշացումներին։ Կորնելիոն հավելել է, որ տարեկան մոտ 150 անգամ կործանիչները հայտնվում են Նյու Յորքի օդային տարածքում՝ «կարգազանց» օդաչուներին «կարգի հրավիրելու» համար։