Ցուրտ եղանակի պատճառով, որը հաստատվել է ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, ավիաընկերությունները և ուղևորները կրել են 1,4 մլրդ դոլարի վնաս: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը՝ հղում կատարելով MasFlight-ի հաշվարկներին, որը վերլուծել է 19 հազար չեղյալ հայտարարված և 6 հազար հետաձգված չվերթների վիճակագրությունը, որոնք տեղի են ունեցել հունվարի 1-6-ը:
Շուրջ մեկ միլիարդի վնաս կրել են ուղևորները: Ցրտերի պատճառով ճիշտ ժամանակին չեն թռչել 8 միլիոն ուղևոր: Վնասը հաշվարկվել է հետաձգված ժամերին ուղևորների ծախսած գումարների կտրվածքով: