տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան հետախուզության կարծիքով` Ռուսաստանը ներուժ ունի արևելյան Ուկրաինա ներխուժելու համար

Ամերիկյան հետախուզության կարծիքով` Ռուսաստանը ներուժ ունի արևելյան Ուկրաինա ներխուժելու համար

76
0

John Brennan...FILE - In this Oct. 29, 2010 file photo, Deputy N

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն «անկասկած» հնարավորություն ունեն ներխուժելու Ուկրաինայի արևելան շրջաններ, և միայն Պուտինը գիտի, թե արդյոք կլինի նման ներխուժում: Այս մասին հաղորդում է The Washington Times-ը:

Ջոն Բրենանը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, պաշտպանվել է կոնգրեսականներից, ովքեր ամերիկյան հետախուզությանը մեղադրում են Ղրիմի ներխուժումը չկանխատեսելու մեջ: Բրենանն արդարացել է, որ հաճախ նման զարգացումները կապված են առանձին առաջնորդների որոշման հետ: Չնայած այն գնահատականին, որ ՌԴ-ն ներուժ ունի ներխուժելու Ուկրաինայի արևելք, այդուհանդերձ Բրենանը նաև նշել է, որ Ռուսաստանը ներկայում հաշվարկում է նման զարգացման միջազգային արձագանքը: