Ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնային փոստը։ Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով գործակալ Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթին։
Ազգային անվտանգության ծառայությունը նաև կարդացել է Մեքսիկայի մի շարք նախարարների նամակագրությունը։ Նամակները վերաբերել են Մեքսիկայի դիվանագիտական հարաբերություններին, տնտեսությանը և անվտանգությանը։ Բացի այդ, հատուկ ծառայությունները հետևել են նաև գործող նախագահ Էնրիկե Պենյա Նեստային, երբ նա նախագահի թեկնածու էր։