տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան հատուկ ծառայությունները գիտեն ձեր բոլոր կապերի մասին․ The Washington Post

Ամերիկյան հատուկ ծառայությունները գիտեն ձեր բոլոր կապերի մասին․ The Washington Post

179
0

url

Ամերիկյան The Washington Post-ը հրապարակել է գործակալ Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որից պարզ է դառնում, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը ունի մի քանի հարյուր միլիոն օգտատերերի էլեկտրոնային հասցեների բազաները։

Հատուկ ծրագիրը հնարավորություն ունի «վերցնելու» էլեկտրոնային հասցեների օգտատերերի բազան, երբ նա մուտք է գործում համակարգ կամ նամակ գրում, սինխրոնացնում համակարգիչը կամ բջջային հեռախոսն այն սերվերների հետ, որոնց վրա պահպանվում է այդ տեղեկատվությունը։ Նույն փաստաթղթի համաձայն՝ անցած տարի հատուկ ծառայությունները օրական ստացել են Yahoo-ի, Hotmail-ի, Gmail-ի, Facebook օգտատերերի բազաներում պահվող էլեկտրոնային հասցեները։

Այս տեղեկութոյւնների վերլուծությունը թույլ է տալիս Ազգային անվտանգության գործակալությանը պատկերացում կազմել օգտատիրոջ կապերի, ինչպես նաև նրանց հետ համագործակցության մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here