Պակիստանի կառավարությունը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու ինքնաթիռների գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը չի գերազանցում 3 տոկոսը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Պակիստանը տեղեկացնում է, որ 317 հարվածից հետո սպանվել է 2.1 հազար գրոհային և 67 խաղաղ բնակիչ։ Այս թվերը զգալի տարբերվում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած թվերից։ Միացյալ նահանգները նախորդ շաբաթ անհամաձայնություն է հայտնել Amnesty International-ի հրապարակած այն տեղեկությունների հետ, որոնց համաձայն զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Ամերիկյան կառավարությունն այդ թվերը չճշտված է համարում։