տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան իշխանություններին չի հաջողվում կայունացնել իրավիճակը Ֆերգյուսոն քաղաքում

Ամերիկյան իշխանություններին չի հաջողվում կայունացնել իրավիճակը Ֆերգյուսոն քաղաքում

82
0

Protesters chant during a peaceful demonstration as communities continue to react to the shooting of Michael Brown in Ferguson, Missouri

ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում չեն դադարում փողոցային անկարգությունները, բախումները ոստիկանության և ցուցարարների միջև, ովքեր պահանջում են պատժել այն ոստիկանին, որը սպանել է սևամորթ պատանուն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Երեկ ոստիկանությունը ստիպված է եղել կրկին արցունքաբեր գազ օգտագործել ցուցարարներին հանդարտեցնելու համար, որոնք սկսել էին կոտրել խանութների և մեքենաների ապակիները։ Չնայած պարետային ժամին, մարդիկ շարունակում են բողոքի ակցիաները։ Ոստիկանությանն առայժմ չի հաջողվում հանդարտեցնել իրավիճակը։

Նահանգային իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգելու հատուկ դրությունը։