Երեկ ամերիկյան բորսաներում մի շարք ինդեքսներ սահմանել են պատմական ռեկորդներ, ինչը վկայում է ամերիկյան տնտեսության առողջացման մասին։
Dow Jones-ը երեկվա արդյունքներով աճել է 1,84%-ով և կազմել է 16167,97 կետ։ Ռեկորդային է եղել նաև S&P500 ինդեքսի աճը 1810,65 կետ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1,66%-ով։
Զգալի աճ է արձանագրել նաև NASDAQ-ը՝ 4070,06 կետ՝ աճելով 1,15%-ով։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսը համաձայնեցրել է երկրի բյուջեն։