տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան թերթը ներողություն է խնդրել 150 տարի առաջ Լինքոլնին վիրավորելու համար

Ամերիկյան թերթը ներողություն է խնդրել 150 տարի առաջ Լինքոլնին վիրավորելու համար

288
0

gettysburg-edit-masthead

Ամերիկյան Patriot-News թերթը ներողություն է խնդրել Աբրահամ Լինքոլնի` 150 տարի առաջ հնչեցրած գեթիսբերգյան ելույթը «հիմարություն» անվանելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Պարբերականի գործող խմբագրակազմը հայտարարել է, որ 1863 թվականի նոյեմբերին գրված հոդվածի հեղինակները չեն հասկացել, թե որքան նշանակալի և պերճախոս է նախագահի ելույթը: Գլխավոր խմբագիրն ասել է, որ հեղինակը հոդվածը գրել է քաղաքական տրամադրությունների, հնարավոր է նաև` ալկոհոլի ազդեցության տակ:

Հիշեցնենք, որ Լինքոլնը իր գեթիսբերգյան ելույթում  ամերիկացիներին իրական ազատության և հավասարության կոչ է արել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here