Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, Դենվերի քաղաքային իշխանությունները մի ընտանիքում հայտնաբերել են «վայրի» երեխաների։ Նրանց ծնողներին, երեխաների հետ կոպիտ վերաբերմունքի համար, մի քանի մեղադրանք է առաջադրվել։
Ինչպես տեղեկացնում է նույն աղբյուրը, 2, 3, 4 և 5 տարեկան տղաներն ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում, նրանք չեն կարողացել խոսել և օգտվել զուգարանից։ Բոլոր երեխաներին տեղավորել են վերականգնողական տարբեր կենտրոններ։