տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան ընտանիքը դատի է տվել պիցցա արտադրողին, որն ուտելուց հետո մարդիկ «գժվել...

Ամերիկյան ընտանիքը դատի է տվել պիցցա արտադրողին, որն ուտելուց հետո մարդիկ «գժվել են»

102
0

pizza_with_mushrooms

Լոս Անջելեսում բնակվող ընտանիքը, որում արձանագրվել է ընտանիքի անդամների անկանոն ու արտասովոր վարք, պատրաստվում է դատի տալ մի ռեստորանի, որից առաքվել է մինչ այդ նրանց կողմից կերած պիցցան:

Ավա Ֆարլին պատմել է, որ ինքը թոռների հետ կերել է պիցցան, ինչից հետո իրեն վատ է զգացել, նյարդայնացել է։ Նրա թոռը սկսել է կռվել, բղավել, վազել և տարօրինակ բաներ ասել: Ընտանիքը դիմել է բժիշկների, ինչից հետո պարզվել է, որ ընտանիքի անդամների արյան մեջ մարիխուանա է հայտնաբերվել:

Կինը ենթադրել է, որ մարիխուանան եղել է սնկի վրա, քանի որ պիցցայի մեջից սունկը հանած թոռնուհին իրեն լավ է զգացել: Ոստիկանությունում հրաժարվել են քննություն սկսել պիցցան առաքած ռեստորանի դեմ, չնայած բողոքին: