տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան դատարանը հրաժարվել է կենդանի համարել 20 տարի առաջ «մահացած» համարված տղամարդուն

Ամերիկյան դատարանը հրաժարվել է կենդանի համարել 20 տարի առաջ «մահացած» համարված տղամարդուն

168
0

ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են կենդանի ճանաչել տղամադուն, որին դատարանը ժամանակին «մահացած» էր համարել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Տղամարդն անձամբ ներկայացել էր դատարան՝ ապացուցելու, որ ինքը կենդանի է, սակայն Օհայոյի դատարանն այդպես չի կարծում։ Բանն այն է, որ Դոնալդ Միլլերը 1986 թվականին աշխատանքը կորցնելուց հետո անհետացել էր՝ միայնակ թողնելով կնոջը, երկու երեխաներին և բազմաթիվ պարտքեր։ 1994 թվականին դատարանը նրան մահացած էր համարել։ 2005 թվականին Միլլերը փորձել է վերականգնել իր սոցիալական քարտը, սակայն տեղեկացվել է, որ ինքը «մահացած է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here