Լոս Անջելոսի երկնքում նախօրեին հայտնվել է մի ամպ, որի վրա հեշտությամբ կարդավել է ոմն Միկոյին արված սիրո խոստովանությոնը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Պարբերականը նշում է, որ գրությունն արել է օդաչուն, սակայն պարզ չէ, թե ով է եղել պատվիարտուն և ում է արվել առաջարկը: Սիրո խոստովանությամբ գրության լուսանկարներն ամիջապես հայտնվել են սոցիալական ցանցերում: Շատերը հույս են հայտնել, որ նման խոստովանությունից հետո Միկոն չի մերժի:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Միկոն ասել է «այո՛»: