տուն Հասարակություն Մշակույթ Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ

Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ

263
0

Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: Ամենայն հավանականությամբ, Ֆլորիդայի Սանտա Ռոսա Բիչ քաղաքում համերգի ժամանակ 71-ամյա կատարողը սրտի նոպա Է ունեցել:

Վերականգնողական միջոցառումներին բժիշկ Է մասնակցել, որն ունկնդիրներից Էր, սակայն դրանք չեն օգնել: Էմի Ռիգբին, որը ելույթ Էր ունենում Օլնիի հետ, Facrbook-ում գրել Է. «Մահացել Է հիանալի մարդը, լեգենդը, բանաստեղծը եւ կոմպոզիտորը: Երրորդ երգի կեսին նա կանգ առավ, ներողություն խնդրեց ու փակեց աչքերը»: Իր մահվանից ոչ շատ առաջ Օլնին ակուստիկ շարք Է ձայնագրել WUWF 88.1 ռադիոկայանում: Այն զետեղել են ցանցում: Երաժիշտն ամերիկյան ֆոլկ-ռոքի հայտնի կատարող Էր, նա թողարկել Է ավելի քան 20 ալբոմ՝ հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»: