ԱՄՆ-ում տասնհինգամյա աշակերտուհին դատական հայցով իր դպրոցից ստացել է 70 հազար դոլար։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Բանն այն է, որ աղջիկը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում, որում նշել էր, որ ատում է իր ուսուցչի օգնականներից մեկին։ Այս գրառումը կատարել էր իր անձնական, այլ ոչ թե դպրոցական համակարգչից։ Դպրոցի ղեկավարությունը ստիպել է Ռայլին Սրթեթոնին իրենց տրամադրել Facebook մուտք գործելու նրա անձնական էջի գաղտնաբառը, այնուհետև աղջկա ներկայությամբ ուսումնասիրել են օգտատիրոջ էջը։
Դրանից հետո աղջկան հեռացրել են դասերից։ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը աշակերտուհու անունից դիմել է դատարան, ինչի արդյունքում աշակերտուհու իրավունքները վերականգնվել են։