ԱՄՆ բնակիչն ընդամենը 100 եվրոյով դարձել է Պաբլո Պիկասոյի՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ նկարի սեփականատեր։
Արդեն տեղեկացրել ենք, որ լիբանանյան Տիր քաղաքի վերականգնման համար ստեղծված հիմնադրամը մեկ տարի շարունակ վաճառել է 100 եվրո արժողությամբ վիճակախաղի տոմսեր։ Վիճակախաղի արդյունքում մեկ մարդ պետք է արժանանար Պիկասոյի «Գլխարկով մարդը» նկարին։ Հաջողակի անունը Ջեֆրի Գոնանո է, ով ապրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։
Նշվում էր, որ հիմնադրամը նախատեսում էր վիճակախաղի տոմսերի վաճառքից ստանալ 5 մլն եվրո։