Ամերիկյան Քվինիպեգի համալսարանի ացկացրած հարցումներներից պարզ է դարձել, որ ամերիկացիների շուրջ 54%-ը հավանություն չեն տալիս Բարաք Օբամայի քաղաքականությանը:
ԱՄՆ նախագահին սատարել են հարցվածների ընդամենը 39%-ը: Այս ցուցանիշը ամենացածրն է՝ սկսած ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնում է Fox News-ը:
Ուսումնասիրությունը կատարած համալսարանի փոխտնօրեն Թիմ Մալլոյը պարզաբանել է. «Ինչպես յուրաքանչյուր նախագահ, Բարաք Օբաման ևս ունեցել է ընտրողների հետ իր «մեղրամիսը»՝ 50%-ից ավելի առավելագույն աջակցությամբ: Սակայն «ամուսնական կյանքը» շարունակելով՝ նրա նկատմամբ վստահությունը նվազել է և այսօր հասել նվազագույն արդյունքին՝ ընդամենը 40%»։