տուն Լուրեր Ամերիկացիներն աջակցում են Օբամայի արտաքին քաղաքականությանը և դժգոհ են ներքինից

Ամերիկացիներն աջակցում են Օբամայի արտաքին քաղաքականությանը և դժգոհ են ներքինից

268
0

US President Barack Obama speaks in Cleveland, Ohio, USA

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի  արտաքին քաղաքականությունն  ավելի շատ աջակցություն է ստանում ամերիկյան քաղաքացիների կողմից, քան երկրի ներքին հարցերը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Այս մասին վկայում են կատարված հարցումները: Ամերիկացիների 49%-ը աջակցում է նախագահ Օբամայի արտաքին քաղաքականությանը, մինչդեռ ամերիկացիների միայն 40%-ն է կողմ Օբամայի ներքին քաղաքականությանը:

Բացի այդ, հարցված ամերիկացիների միայն 39%-ն է հավանություն տալիս առողջապահության ասպարեզում Օբամայի կողմից կատարած բարեփոխումներին, մինչդեռ 59%-ը հայտնել է, որ դեմ է առողջապահական նոր ծրագրին:

Հարցումները ցույց են տվել նաև, որ ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը կողմ է ամերիկյան զորքերն Աֆղաստանից դուրս բերելու գործընթացն արագացնելուն: Մասնավորապես, հարցվածների 57%-ը համարում է, որ 2001 թվականի ահաբեկչությունից հետո Աֆղաստանում ռազմական գործողություն սկսելը «սխալ որոշում էր»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here