«Փյու» կենտրոնի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման ամերիկացի մասնակիցների ավելի քան կեսը կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն չպետք է խառնվի այլ երկրների գործերին։ 50 տարի շարունակ այս կենտրոնի կողմից անցկացված հարցումներից սա առաջինն է, երբ այսքան մեծ է նման կարծիք ունեցողների թիվը։
«ԱՄՆ-ն պետք է զբաղվի իր ներքին գործերով» դրույթի կողմնակից է հարցվածների 52 տոկոսը։ Հակառակ կարծիքի է 38 տոկոսը։ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Այն հարցին, թե արդյո՞ք, վերջին 10-ը տարում ամերիկացիներն ավելի ազդեցիկ են դարձել, հարցվածների միայն 17 տոկոսն է տվել դրական պատասխան, 53 տոկոսը կարծում է, որ ներկայումս հակառակ տենդենցն է։ Սա էլ է առաջին դեպքը 1964 թվականից, երբ ամերիկացիների բացասական պատասխանն այսքան մեծ տոկոս է ներառում։
Հարցվածներից 70-ը կարծում է, որ ԱՄՆ-ն այլևս չունի այն հարգանքն, ինչ՝ նախկինում։ Նրանց մեծ մասը համակարծիք է այն հարցում, որ ԱՄՆ-ի միջազգային վարկին մեծ հարված է հասցրել Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը, ինչպես նաև Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի գործողությունները։