CNN հեռուստաալիքն ու ORC ընկերությունը համատեղ անցկացրել են հարցում՝ պարզելու, թե ում են ամերիկացիները ցանկանում տեսնել ԱՄՆ-ի հաջորդ նախագահ։ Հարցման արդյունքում պարզվել է, որ առաջատարը նախկին պետքարտուղար, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն է, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի ղեկավար, հանրապետական Քրիս Քրիստին։
Քրիստին ունի հարցվածներից 48 տոկոսի աջակցությունը, իսկ Քլինթոը՝ 46։ Հարցումն անցկացվել է դեկտեմբերի կեսին, որին մասնակցել է մոտ 1000 ամերիկացի։ Մասնագետները նշում են, որ այս արդյունքները չեն կարող արտացոլել վերջնական ընտրության արդյունքները, քանի որ 2008 թվականի ընտրություններից առաջ Քլինթոնն ուներ առավելություն, սակայն ի վերջո պարտվեց Բարաք Օբամային, և հենց վերջինս առաջ քաշվեց որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։