տուն Հասարակություն Մշակույթ Ամերիկացիները տանել չեն կարող whatever բառը. կազմվել է ամենանյարդայնեցվող բառերի ցուցակը

Ամերիկացիները տանել չեն կարող whatever բառը. կազմվել է ամենանյարդայնեցվող բառերի ցուցակը

249
0

ConversationՆյու-Յորքի համալսարանի անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում ընտրվել են ամենանյարդայնեցնող բառերը: Հինգերորդ անգամ անընդմեջ ամենանյարդայնեցնող բառն է ճանաչվել whatever (ինչևէ, կարևոր չէ) բառը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

whatever-ի օգտագործումը նյարդայնեցնում է հարցված ամերիկացիների 38%-ին: Հաջորդը like (ասենք, օրինակ) բառն է, որը նյարդայնեցնում է 22 %-ին: Երրորդ տեղում you know  (դե դու գիտես) արտահայտնությունն է 18%-ով:

Բացի այդ, ամերիկացիների 14%-ը տանել չի կարողանում just saying (ուղակի եմ ասում),իսկ  6%-ը` obviously  (ակնհայտորեն) բառերը:

Հարցման մասնակիցներին հարցրել են նաև, թե այս տարվա ընթացքում ամերիկայի պաշտոնյաների կողմից հաճախ օգտագործվող ո՞ր բառն է նրանց հունից հանում: 41%-ը պատասխանել է, որ իրենք սաստիկ նյարդայնանում են Obamacare բառից, որը Օբամայի կողմոց առաջարկվող նոր առողջապահական ծրագրի անվանումն է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here