Սիրիացի ապստամբները հակատանկային հրթիռներ են ստանում ամերիկյան կողմից պիլոտային ծրագրի շրջանակներում։ Այս մասին գրում է USA Today-ը։
Պարբերականը նշում է, որ նոր ծրագիրը միտված է նրան, որպեսզի մեծացվի ապստամբներին հատկացվող օգնությունը, սակայն ակնկալվում է, որ զենքը չի հայտնվի իսլամիստական խմբավորումների ձեռքին։ Ամերիկյան կողմը սկզբում ցանկանում է տեսնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս զենքի փոքր թվով տրամադրումը սիրիացիներին, ապա մտածել ծրագրի շարունակության մասին։
Կոնգրեսական Մայք Ռոջերսը հաստատել է, որ սիրիացի ապստամբներին իրականացվում է օգնության տրամադրում, սակայն չի նշել, թե ինչ տեսքով։ Ենթադրվում է, որ սիրիացի ապստամբներին զենքը տրամադրում է Սաուդյան Արաբիան, սակայն ոչ առանց ԱՄՆ-ի գիտության։