Շառլ Ազնավուրի դուստր Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնաթիռի վթարի հետևանքով երեկ նաև կորցրեցինք ամերիկյան կուռք Կոբի Բրայանթին` իր 13-ամյա դստեր հետ: Ամերիկան սգում է: Այնքան տխուր է. այդքան երիտասարդ: Նրան կհիշեն որպես մեր դարի լավագույն բասկետբոլիստներից մեկը: Հանգչեք խաղաղությամբ` անձնակազմի անդամներ և նաև ընկերներ»:
Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է 41-ամյա պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Կոբի Բրայանթը: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: