Ամերիկայի հայկական համագումարը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այսօրվա հայտարարությունը։
«Օբաման հանդես եկավ ոչ հստակ հայտարարությամբ, որը չի արտահայտում «ցեղասպանություն» եզրույթի իրավական կողմը։ ԱՄՆ նախագահը շարունակում է Հայոց ցեղասպանության ճանաչման գաղտնի քաղաքականություն վարել՝ այդ կերպ Թուրքիային թույլ տալով հետագայում ևս լռել մարդկության դեմ իրականացված հրեշավոր հանցագործության մասին։
Օբաման ԱՄՆ նախորդ նախագահների պես իշխանության է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումների շնորհիվ, սակայն հերթական անգամ ևս չկատարեց իր խոստումը», — գրում է Gazeta.ru-ն։
Հիշեցնենք, որ այսօր Օբաման հերթական անգամ խուսափեց «ցեղասպանություն» բառից՝ դրա փոխարեն օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը։