տուն Տնտեսական Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին

Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին

413
0
Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ
ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:
Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է:
Ծրագրի մասնակիցները իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են
ցանկանում մասնագիտանալ ` բիզնես, վերլուծական, թե` ստեղծարար:
Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիսշարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար
փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դիմորդներից պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում:
Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները
վարձատրվելու են:
«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի և Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի երիտասարդ մասնագետների միջև` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն:
Ամերիաբանկը, կարևորելով կորպորատիվ մշակույթի ձևավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին` ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաև տալիս է զարգանալու, ինքնադրսևորվելու և կայանալու հնարավորություն:
Ծրագրի ավարտին, բանկում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը
լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի

տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղային մեծ ցանցում:
Նշենք նաև, որ 2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է թվով 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 260 աշխատակից:
«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի`generationa-arm.ameriabank.am կայք-էջում:
Դիմումների վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 15-ը` ներառյալ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր
ֆինանսական հաստատությունների շարքին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: