Մոլորակի ամենահարուստ մարդիկ ավելի հարուստ են դարձել, քան երբևէ: Անցյալ տաի նրանց ակտիվները աշխարհում աճում են 13,8% տոկոսով և հասել են 52,62 տրիլիոն դոլարի: Դա նոր ռեկորդ է: 2007թ.-ին, երբ գրանցվել էր նախորդ «պայթյունը» այդ գումարը հավասար էր 40,7 տրիլիոն դոլարի: Այս մասին գրում է շվեյցարական Tages Anzeiger պարբերականը:
Աղբյուրի հաշվարկներով, օրական աշխարհում միջինում ավելանում է 130 միլիոնատեր:
«Անցյալ տարին հաջող է եղել միլիոնատերերի համար», — Ցյուրիխում հարստության մասին միջազգային զեկույց հրապարակած Capgemini խորհրդատվական ընկերության խոսքերն է մեջբերում աղբյուրը:
Հարուստների քանակով առաջին տեղում է ԱՄՆ-ը, որտեղ բնակվում է շուրջ 4 միլիոն միլիոնատեր: Նահանգներին հաջորդում են Ճապոնիան (2,33 միլիոն) և Գերմանիան (1,13 միլիոն):