Նոյեմբերի 17-ին, ժամը 17։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ինչպես միշտ շքեղ, հետաքրքիր, չկրկնվող Kwisty Fashion բարեգործական
նորաձևության փակ երեկոն։
Երեկոն իրականացնելու համար Kwisty Fashion ստուդիոյի, ինչպես նաև «Մեկ ընտանիք, մեկ ուժ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն, դիզայներ, ոճաբան Քրիստինե Գրիգորյանի կողքին էին իր հավատարիմ ընկերները և գործընկերները՝ PARIS հյուրանոցի և MONTMARTRE ռեստորանի հիմնադիր տնօրեն Արթուր Հարությունյանը, Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը, Maletti էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Երևանի Մենեջմենթի համալսարանի Kids Academy նախակրթարանի տնօրեն Լիլիթ Առուշանյանը, Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը, AM դիզայն-ստուդիոյի հիմնադիր տնօրեն Արթուր Մանգասարյանը, Rooz Markosyan իմիջ-ստուդիոյի հիմնադիր տնօրեն Ռուզաննա Մարկոսյանը, Web Apricot ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եփրեմյանը, BIO Way համաշխարհային բրենդի հայաստանյան ներկայացուցիչ, ընկերության ղեկավարներ Էրիկ Ծաղիկյանը և Կարինա Սարգսյանը, Cataleya Flowers Art Studio-ի հիմնադիր տնօրեն Մայա Մկոյանը, Emotion Studio-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանը, ISRAELYAN դիզայն-ստուդիոյի հիմնադիր տնօրեն Արմինե Իսրայելյանը, MARCOSSIANI PERFUME բրենդի հիմնադիր տնօրեն, պարֆյումեր Սերգեյ Մարկոսյանը, SOVRANO ընկերության տնօրեն Գառնիկ Կիրակոսյանը, Megerian Carpet ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Այվազյանը, Mane Sahakyan Make-up Studio-ի հիմնադիր տնօրեն Մանե Սահակյանը, լավագույն վարսահարդար-ոճաբաններ Ժակ Թեքեյանը և Գարիկ Մարտիրոսյանը։
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Kwisty երեկոյան զգեստների, սպորտային, աշուն-ձմեռ հավաքածուները՝ մեծերի և փոքրերի համար։ Իր շնորհակալական խոսքում Քրիստինե
Գրիգորյանը նշեց մի քանի գործընկերների, որոնց առավել հետաքրքրել էր երեխաներին, հատկապես՝ անապահով երեխաներին օգնելու գաղափարը։
Նրանք են՝ Maletti էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, PARIS հյուրանոցի և MONTMARTRE ռեստորանի հիմնադիր տնօրեն Արթուր Հարությունյանը, Rooz Markosyan իմիջ-ստուդիոյի հիմնադիր տնօրեն Ռուզաննա Մարկոսյանը, Երևանի Մենեջմենթի համալսարանի Kids Academy նախակրթարանի տնօրեն Լիլիթ Առուշանյանը, Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը։
«Նրանք ավելի ոգևորված էին այն մտքից, որ կարող ենք միավորվել և հաճելի երեկո պարգևել երեխաներին՝ դրանով իսկ օգուտ տալով հասարակությանը։ Մեր բոլոր
գործընկերներն ունեն իրենց ներդրումը կազմակերպչական բոլոր առումներով, և շատ երջանիկ եմ, որ նրանք ինձ վստահության, բարության ձեռք մեկնեցին։ Նաև շատ եմ ցանկանում նշել մի ընկերության մասին, որը միշտ «Մեկ ընտանիք, մեկ ուժ» բարեգործական ՀԿ-ի կողքին է, բայց մնում է ստվերում։ Խոսքը Fin Stab production մասին է, որը մշտապես զբաղվում է մեր միջոցառումների շքեղ, աննման, աննկարագրելի դիզայնով։ Անչափ հաճելի և պարտավորեցնող է, երբ կողքիդ զգում ես քո ընկերների ներկայությունը։ Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել նաև սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանին՝ մեր երեկոն անմոռանալի դարձնելու համար։ Ինչպես նաև Արամ MP3-ին, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիային, «Լի Վոյս» վոկալ ստուդիայի սաներին և ղեկավար Լիլիթ Գրիգորյանին, Լյուսի Ջանվելյանին՝ հետաքրքիր շոու ծրագրի համար։ Եվ, իհարկե, մեծ ու փոքր հայուհի արքայադուստրերին՝ զգեստների ցուցադրման համար։ Իսկ մեր հայ ծնողներին կոչ եմ անում կանգնել անապահով և ծնողազուրկ երեխաների կողքին՝ «Մեկ ընտանիք, մեկ ուժ» բարեգործական ՀԿ-ի և Kwisty Fashion ստուդիոյի հետ միասին»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։