Վերջերս ՈւԵՖԱ-ն հայտարարեց 2019 թվականի խորհրդանշական հավաքականը:
Կազմակերպությունը 4-2-4 սխեման օգտագործեց ավելի ավանդական 4-4-2 և 4-3-3 փոխարեն, որպեսզի թիմում տեղ գտնի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ավելի շատ երկրպագուների ձայներ էր ստացել, քան պորտուգալացի խաղացողը, բայց դուրս է մնացել տարվա խորհրդանշական ազգային հավաքականը: