տուն Հասարակություն Առողջապահություն Ամեն ինչ մսամթերքի մասին. ի՞նչ է ՄԹՄ-ն

Ամեն ինչ մսամթերքի մասին. ի՞նչ է ՄԹՄ-ն

278
0

Նրբերշիկներ, երշիկեղեն, պաշտետներ. սրանք առաջին հերթին հարմար են հատկապես այն դեպքում, երբ ապրում ես «տուն-աշխատանք-տուն» ռեժիմով: Համեղ նախաճաշ կամ ընթրիք կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում, միայն թե լավ սննդամթերք լինի:

Գնորդներին ներկայացվող երշիկեղենն իր բազմազանությամբ աչք է շլացնում. ինչ-որ մեկը զարմացնում է հեղինակային բաղադրատոմսերով, նորույթներով: Որոշ արտադրողներ ազնվորեն փորձում են ապրանքը մատչելի դարձնել սպառողների համար, իսկ մյուսները, չունենալով բարձրտեխնոլոգիական արտադրություն, բարձր գին են դնում և զգալի փող ներդնում՝ համոզելով մեզ, թե «թանկը բարձրորակ է նշանակում»: Ընդհանուր առմամբ, մսամթերքի շուկայում մրցակցությունը շատ մեծ է: Եվ եթե գնորդի դրամապանակի համար փոքր մարտեր են ընթանում (ակցիաների, խաղարկությունների, հատուկ առաջարկների տեսքով), ապա իսկական ճակատամարտեր են ընթանում մեր մտքի համար: Այս ճակատամարտերում հիմնական գործիքն առասպելներն են:

Ժամանակակից առասպելներից մեկը ՄԹՄ առեղծվածային հապավումն է, որը հաճախ կարելի է կարդալ մսամթերքի պիտակներին: Եկեք հասկանանք՝ արդյոք սա այնքան սարսափելի  է, ինչպես նրա մասին մեզ պատմում են հեռուստաէկրաններից:

ՄԹՄ. ի՞նչ է սա

Դա «մեխանիկական թափոնների միս» բառերի հապավումն է: Այս հումքն ստանում են հատուկ սարքավորումներում մեխանիկական ճանապարհով փափուկ հյուսվածքները ոսկորներից առանձնացնելով:  Տարանջատման արդյունքում ստացվում է մածուկանման (պաշտետանման) ֆարշ, որն էլ հենց «մեխանիկական թափոնների միսն» է (ՄԹՄ):

Թերևս, ՄԹՄ-ների արտադրության ամենակարևոր փուլը արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի լաբորատոր հետազոտությունների անցկացումն է: Արտադրողը պարտավոր է արտադրանքը գնահատել այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են սպիտակուցի զանգվածային չափաբաժինը, յուղայնությունը, ոսկորների ներառումների քանակն ու չափը: Այս բոլոր ցուցանիշներն անպայման պետք է համապատասխանեն ընդունված չափանիշներին:

Ինչո՞ւ են մեզ վախեցնում ՄԹՄով

Մեխանիկական թափոնահանմանը զուգահեռ մինչ օրս կիրառվում է նաև ձեռքով թափոնահանումը, երբ միսը ոսկորից առանձնացնելու գործընթացը կատարվում է մարդու անմիջական մասնակցությամբ: Այս դեպքում արտադրության այս հատվածի ծախսերը մեծանում են, սակայն դրանք արդարացնելու համար արտադրողներն ասում են, թե այսկերպ միայն միսն է մտնում երշիկեղենի խճողակի մեջ: Եվ միաժամանակ նրանք «մղձավանջ» են ստեղծում ՄԹՄ սպառողների համար՝ ասելով, թե այնտեղ ինչ ասես որ չկա:

Ինչպե՞ս են դա անում: Բանն այն է, որ մեխանիկական թափոնահանման գործընթացում, երբ մկանները պոկվում են ոսկորներից, թափոնների մեջ են ընկնում նաև մաշկը, ենթամաշկային միացնող և ճարպային հյուսվածքը, ինչպես նաև ոսկրածուծը: Եվ ահա այս պատկերով հաճախ վախեցնում են սպառողներին:

Եվ շատ իզուր, քանի որ ՄԹՄ-ն ավելի վատը չէ, քան այսպես կոչված «մաքուր» միսը: ՄԹՄ- ների արտադրության հիմնական ասպեկտը թափոնահանման համար օգտագործվող մսի հումքի հարաբերակցության խստագույն պահպանումն է, ինչը դրանով իսկ ապահովում է ընդունված պահանջներին համապատասխանությունը որակի ցուցանիշների առումով:

Խոշոր արտադրող` խիստ հսկողություն

ՄԹՄ-ն բացարձակապես որակյալ ապրանք է սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու առումով: Այնուամենայնիվ, դա ճիշտ է միայն այն դեպքերում, երբ արտադրողները պահպանում են բոլոր տեխնոլոգիական պահանջները:

Բայց չէ՞ որ մսամթերքի շուկայում կա բարձր մրցակցություն։ Ցավոք, հաճախ փոքր արդյունաբերությունները չեն հետևում որակին և օգտագործում են կասկածելի մատակարարների հումքը: Եվ այստեղ ավելի լավ է վստահել մեծ և հայտնի արտադրողին. երբ կա բարձրորակ հումք, տեխնոլոգիական հնարավորություններ, ապա հնարավոր է գոհացնել նույնիսկ ամենանրբաճաշակ գնորդներին:

Սակայն դժվար է պարզել, թե ինչպես է կառուցված փոքր արտադրությունների տեխնոլոգիական գործընթացը, քանի որ արտադրությունների մի զգալի մասը ստվերում է: Պարզապես անհնար է վերահսկել, թե ինչ պայմաններում է պատրաստվում նրանց արտադրանքը: