տուն Քաղաքական Հայաստան Ամեն ինչ արվելու է, որ  այս տարվա ընթացքում բոլոր ավերված տները  վերականգնվեն....

Ամեն ինչ արվելու է, որ  այս տարվա ընթացքում բոլոր ավերված տները  վերականգնվեն. Տավուշի մարզպետ

263
0

Այսօր` Իջևանում, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց հրետակոծության հետևանքով առաջացած վնասները, ապա նշեց դրանց վերացման վերջնաժամկետներ:

«Գույքագրման և տվյալների հավաքագրման աշխատանքներն ամենօյա աշխատանք են: Վերականգնման առաջին փուլը մենք կավարտենք մեկ շաբաթից: Վերջնական արդյունքները, ենթադրում ենք, կլինեն մեկ ամսից, քանի որ կառուցվելու են նաև նոր տներ, և դրանց նախագծման աշխատանքների ավարտին նոր միայն պարզ կլինեն հստակ ժամկետները: Բայց ուզում եմ լրացուցիչ անգամ ասել, որ բացի շինարարական վնասներից, կան նաև գյուղատնտեսական և այլ ոլորտներ, որոնք մեր գործընկեր գերատեսչություններին են վերաբերում: Ես կարծում եմ, որ շուտով ընդհանուր գնահատականները կունենանք»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Մարզպետը իր խոսքում նաև ընդգծեց, որ այս պահի դրությամբ կա հիսուն շինություն, որոնք այս կամ այն չափով վնասվել են. «Դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները»,- ասաց նա:

Մարզպետը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է, որ  այս տարվա ընթացքում բոլոր ավերված տները վերականգնվեն:

Հայկ Մագոյան