տուն Լուրեր Բլոգ ԱմենաՏարոնն ու նրա լավագույն աներձագը, բա…

ԱմենաՏարոնն ու նրա լավագույն աներձագը, բա…

345
0

collage28Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին 20 տարիների լավագույն Տարոնը տրանսպորտի թանկացման մասին մեղմիկ հուշող իր հայտարարությման մեջ մի այսպիսի արտահայտություն է արել. «Ես շատ կուզենայի, որ տրանսպորտն անվճար լիներ, բայց դա անհնար է»: Ինչպես արդեն բոլորը գիտեն, Տարոն Մարգարյանը իր վերջին 20 տարվա լավագույն աներձագի՝ Աներձագ-Ռոբերտ Սարգսյանի հետ հանդիսանում է «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի սեփականատերը, որի մեջ մտնում են մի քանի գծեր:

Սա ապացուցված փաստ է, որովհետև հրապարակվել են պետռեգիստրի ու ԿԸՀ-ի կայքերում եղած տվյալները՝ ընդհուպ մինչև անձնագրի տվյալները: Գիտենք նաև, որ ամենաՏարոնը ընտրություններից առաջ հայտագրել էր 6 միլիոն դոլար, դեռ չհաշված շարժական ու անշարժ գույքը:

Բնականաբար, ինձ մոտ՝ որպես բանական ու հասուն մարդու, կասկած է առաջանում Տարոնի անկեղծության մեջ. ո՞նց նա կարող է ուզել, որ տրանսպորտն անվճար լինի, եթե ինքը իր գծերով միլիոնավոր դոլարների կարողություն է դիզել: Տենց ուզող էիր, բռնեիր պոպուլիստական քայլ անեիր ու քո գծերում բռնեիր սիմվոլիկ իջեցում անեիր մի քանի ամսով, հաստատ չէիր սնանկանա, թե չէ սենց մելամաղձոտ հայտարարություններ անելուց հետո մարդկկանց մոտ ինքնըստինքյան ծագում ա նեգատիվ արձագանք: Ղարաբաղցու ասած. «Բա դու կօզիս, որ կռիվը պրծնի»…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here