Ամերիկյան լրագրողները կազմել են ցուցակ, թե ինչ չի կարելի նվիրել տոներին: Ցուցակը ներառում է շատերի համար բազմաթիվ ավանդական նվերներ. սնունդ, ալկոհոլ, ծաղիկներ:
Մի տուփ շոկոլադ, բլիթներ կամ մրգեր տալն ունի մեծ ռիսկ շատ շուտ կորչելու սննդի այն առատության մեջ, որը սովորաբար մարդիկ ունենում են տոներին իրենց սեղաններին: Հետեւաբար, մասնագետները խորհուրդ են տալիս ներկայացնել առաջին կարգի սնունդ , ինչպիսին է խավիարը, կամ նվիրել սննդի համար նախատեսված գործիքներ:
Մոտավորապես նույն կանոնները կիրառվում են ալկոհոլի պարագայում: Ալկոհոլն անհետանում է սեղանների վրա ավելի արագ ու թեթեւ, քան սնունդը: Այնպես որ, մի շիշ ոգելից խմիչք նվիրելու փոխարեն, ավելի լավ է նվիրել խցանահան կամ բաժակների հավաքածու:
Ծաղիկները նույնպես ընդգրկվել են ամենավատ նվերների ցուցակում, քանի որ մի քանի օր անց նրանց ստիպված ես դեն նետել: Բացի այդ, բազմաթիվ մարդիկ շատ նուրբ ճաշակ ունեն իրենց տունը կամ գրասենյակը զարդարելու առումով, եւ կարող է ճաշակը չհամընկնել:
Նվեր քարտեր եւ վկայագրեր նվիրելը խոսում է այն մասին, որ նվիրողը ծուլացել է ընտրել նվեր կամ չունի երեւակայություն: