Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մասնակցում է կառավարության 2019-ի կատարողականի քննարկմանը:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Դժվար ու գուցե նաև պատեհ չէ միարժեքորեն գնահատել 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը, քանի որ ամենատարբեր ոլորտներում կառավարությունն ունեցել է ինչպես էական, սկզբունքային հաջողություններ ու ձեռքբերումներ, այնպես էլ ձախողումներ: Վերջին օրերի միայն զարգացումները բավարար են, որ փաստվի, որ իրավապահ համակարգում կատարված փոփոխություններն անբավարար են, եթե չասենք թերի, եթե չասենք՝ փնթի աշխատանքի արդյունք: Տպավորություն է, որ մենք գործ ունենք Ոստիկանության և Ազգային անվտանգության որոշ շրջանակների կողմից պետականության, պետության դեմ կազմակերպված դիմադրության կամ սաբոտաժի հետ: Անցյալ տարվա ընթացքում, սակայն, ամենամեծ ձախողումը ուժային առանցքային կառույցների՝ պարոն վարչապետ Ձեր երկու նշանակումներն են. հեղափոխության առաջին ոստիկանապետը, որն այսօր ռուսահայ օլիգարխի թիկնապահն է կամ թիկնապահների այդ խմբի ղեկավարն է, և ԱԱԾ տնօրենի նշանակումը, որի մասին չեմ էլ ուզում նույնիսկ խոսել»: