Բոլորս մեծ հետաքրքրությամբ հետեւում ենք աստղերի սկանդալային արարքներին, բայց երբեմն հանրության սիրելիներն անցնում են բոլոր չափ ու սահմանները:
Անկախ ահռելի հոնորարներից, որոնք վաստակում է դերասանուհի Լինդսեյ Լոհանը, նա պարբերաբար բռնվում է գողություն անելիս: Նա բազմիցս մեղադրվել է նկարահանման հրապարակներից հագուստ եւ զարդեր գողանալու մեջ:
Մի անգամ դերասանուհին հավանել է 11 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մորթե մուշտակ, որը նա ուղղակի հանել է գիշերային ակումբի պահարանից, որտեղ անց էր կացնում իր երեկոն: Մուշտակի տերը` ռուս ուսանողուհին միանգամից չէր հասկացել, որ այն հայտնվել է դերասանուհու հագին, սակայն ավելի ուշ` ամսագրերից մեկում նկատել է լուսանկար, որտեղ Լոհանը շարունակում էր կրել իր իրը: Ուսանողուհին պահանջել է Լոհանի ներկայացուցիչներից վերադարձնել իր մուշտակը: Լոհանը վերադարձրեց մուշտակը, սակայն ուսանողուհու ռուս փաստաբանը պահանջեց նաեւ փոխհատուցում: Լոհանն աղջկան վճարեց 10 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի հերթական անգամ չհայտնվի ճաղերից այն կողմ:
Ռոբերտ Պատտիսոնը միլիոնավոր կանանց սրտերի տիրակալն է, հաջողակ դերասան, սեքս-սիմվոլ եւ … կլեպտոման:
Պարզվում է, Մթնշաղի նկարահանումների ժամանակ Ռոբերտը պահանջել է, որ ֆիլմի հագուստներով զբաղվող մարդիկ իր հարմար գնեն միայն այն հագուստները, որոնք իրեն դուր են գալիս: Նկարահանման ավարտին մոտ Ռոբերտն արդեն մի ամբողջ պահարան էր հավաքել, որն ի դեպ լուռ ու մունջ իր հետ տարավ տուն` ոչ մի կոպեկ դրա համար չվճարելով:
Աշխարհահռչակ Բրիտնի Սփիրսը բենզալցակայաններից գողանում է կապույտ կրակայրիչներ: Երգչուհու տարօրինակ սերը հենց կապույտ կրակայրիչների հանդեպ անբացատրելի է: Սակայն նրա հետ մեկ այլ տարօրինակ դեպք էլ է պատահել: Սեքս-շոփերից մեկում Բրիթնին մի կեղծամ է հավանել, որի համար որոշել է չվճարել, այլ ուղղակի վերցրել է իր հետ եւ դուրս եկել խանութից:
Սակայն սա ամենը չէ, Բրիթնին նաեւ լուրջ գողություն է կատարել, հերթական երեկույթներից մեկի ժամանակ երգչուհին հավանել է հրավիրվեծներից մեկի կիսավերարկուն, հագել է այն եւ դուրս եկել սրահից: Գողոնի ընդհանուր արժողությունը եղել է 28 հազար ԱՄՆ դոլար:
Սակայն բոլոր կլեպտոման աստղերը խամրում են Վայնոնա Ռայդերի համեմատությամբ, քանզի 2001 թվականին Վայնոնային բռնեցին ամերիկյան Snacs խանութ սրահից 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք իրերով լի պայուսակով, երբ նա փորձում էր լքել խանութն առանց վճարելու վերցրածի համար: Հանցանքի վայրում բռնված դերասանուհին փորձել է արդարանալ` ասելով, որ այդ կերպ փորձում է մտնել նոր դերի մեջ, սակայն նրան չեն հավատացել: Ավելի ուշ Վայնոնային 20 հազար ԱՄՆ դոլար գրավի դիմաց բաց թողեցին ոստիկանական բաժանմունքից: Դատարանը դերասանուհուն դատապարտեց 3 տարվա ազատազրկման եւ ուղղիչ աշխատանքների: Սակայն դերասանուհին այդպես էլ չուղղվեց, նրան բազմիցս նկարահանել են տարբեր խանութներում գողություն անելու պահերին:
Միլիոնատեր Հիլթոնի դուստրը` սկանդալային Փերիս Հիլթոնը 2008 թվականին Damiani ընկերությունից վարձակալել է ադամանդե զարդեր` ընդհանուր առմամբ 60 հազար ԱՄՆ դոլարի արժողության, սակայն մինչ օրս այն չի վերադարձրել:
Դերասան Ջոնի Դեպպը հերթական Օսկար մրցանակաբաշխությունից հետո` ցանկանալով փախչել լրատվամիջոցների ներկայացուցիչներից դեպքի վայրից հեռացել է ուրիշի Լիմուզինով:
Սառա Ջեսիկա Պարկերը խոստովանել է, որ այնքան է հավանել Սեքսը մեծ քաղաքում ֆիլմի ռեկվիզիտը, որ նկարահանումների ավարտին հավաքել է 15 հազար ԱՄՆ դոլարի համարժեք հագուստ եւ զարդեր եւ տարել իր հետ տուն:
Բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտը բանտը է գնացել անմիջապես եկեղեցու խորանի մոտից: Նա մոռացել էր վճարել հարսանիքի համար գնված կոստյումի համար: Կոստյումն արժեր 8 հազար ԱՄՆ դոլար: