տուն Քաղաքական Միջազգային Ամենաանձրևոտ դեկտեմբերը` Բրազիլիայի վերջին 90 տարվա պատմության ընթացքում. Զոհերի թիվը հասել է...

Ամենաանձրևոտ դեկտեմբերը` Բրազիլիայի վերջին 90 տարվա պատմության ընթացքում. Զոհերի թիվը հասել է 40-ի

196
0

image

Բրազիլիայում ջրհեղեղների պատճառով զոհերի թիվը հասել է 40-ի: Հորդառատ անձրևները դարձել են նաև սողանքների պատճառ: Արդեն տասն օր է, ինչ երկրի արևելյան շրջաններում չեն դադարում հորդառատ անձրևները: Էսպիրիտու Սանտու և Մինաս Ժերայս նահանգների մեծ մասը վերածվել է աղետի գոտու:

Նշված առաջին նահանգում մոտ 50 հազար մարդ լքել է իր տունը և ապաստան գտնել իշխանությունների կողմից տրամադրված ապաստաններում, կամ բարեկամների բնակարաններում` այնտեղ նշելով Ծննդյան տոները: Բնակիչներին օգնության են հասել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները:

Իշխանությունները նշում են, որ վերջին 90 տարում սա ամենաանձրևոտ դեկտեմբերն է Բրազիլիայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here