Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ամասիա նահանգում վայրէջք կատարելիս կործանվել է թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը։ Այս մասին հաղորդում է Haber7 հեռուստաալիքը։
Նշվում է, որ կործանիչի օդաչուն ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս պահին ոչինչ չի հաղորդվում վթարի պատճառների մասին։