տուն Հասարակություն Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին և կշարունակվի մինչ օգոստոսի 30-ը ներառյալ

Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին և կշարունակվի մինչ օգոստոսի 30-ը ներառյալ

509
0

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ: