Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցել են Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:
Մարզպետը ներկայացրել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Արթուր Մկրտչյանին:
Զորակոչային հանձնաժողովի նիստի սկզբում քննարկվել են զորակոչի նախապատրաստական փուլերի հետ կապված հարցեր:
Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցել է, որ 2020 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են օրենքով սահմանված կարգով, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու կանոնները և մարզը պատրաստ է արդյունավետ կերպով անցկացնել ամառային զորակոչը:
Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամներն այնուհետև քննարկել են զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարություններով կցագրման կազմակերպման, այդ թվում արտերկրում գտնվող անձանց ներկայության ախահովման հետ կապված հարցերը:
Զորակոչային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին մասնակցել է նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը, որի հետ քննարկվել են զինվորական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկների հետ կապված մի շարք հարցեր:
Մարզպետարանի լրատվական ծառայությունը հավելում է նաև, որ 2020 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին և կավարտվի օգոստոսի 31-ին: