տուն Քաղաքական Միջազգային Ամազոնյան անտառները հատվում են ավելի արագ, քան կանխատեսվում էր

Ամազոնյան անտառները հատվում են ավելի արագ, քան կանխատեսվում էր

193
0

Processed by: Helicon Filter;

Բրազիլիայում հայտարարել են, որ ամազոնյան անտառների ոչնչացման տեմպերը զգալի արագացել են։ Այդ երկրի բնապահպանության նախարար Իզաբելա Թեյշեյրայի խոսքերով՝ 2012 թվականի օգոստոսից մինչև այս տարվա հուլիսը անտառների ոչնչացման տեմպերն աճել են մոտ 30 տոկոսով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նախարարն ասել է, որ կառավարությունն ամեն հնարավորն անում է անտառների ոչնչացումը կանգնեցնելու համար։ Բնապահպանների խոսքերով՝ անտառների հատման տեմպերի արագացումը պայմանավորված է անտառների պահպանության վիճելի օրենքի հետ։ Անցած տարի Բրազիլիան հայտարարել էր, որ նկատվել է ծառերի հատման տեմպերի նվազում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here