Բոբ Դիլանի գրած Like a Rolling Stone լեգենդար երգի ձեռագիր տարբերակը կհանվի վաճառքի: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Sotheby’s աճուրդների տան կողմից կանցկացվի վաճառք` «Ռոքն ռոլի պատմությունը` Փրիսլիից մինչև պանկ» խորագրով:
Աճուրդի կազմակերպիչները Բոբ Դիլանի սևագրի դիմաց մտադիր են ստանալ 2 մլն դոլար: Եթե դա տեղի ունենա, ապա կսահմանվի ռոք երգերի սևագրի վաճառքի ռեկորդ: Ներկայում ռեկորդը պատկանում է The Beatles-ի « A Day in the Life» երգի սևագրին, որը 2010 թվականին վաճառվել է 1,2 մլն դոլարով:
Նախատեսվում է, որ աճուրդների շարքը կկայանա հունիսի 24-ին: