Bonhams աճուրդների տունը վաճառքի է հանել Սալվադոր Դալիի «Հաղթանակած փիղը» քանդակը: Այն կներկայացվի իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքների վաճառքի շրջանակներում: Այս մասին ասվում է Bonhams-ի պաշտոնական կայքում:
Ակնկալվում է, որ քանդակը կվաճառվի 300-420 հազար եվրոյով: Բրոնզե արձանիկն ունի 2,65 մետր բարձրություն: Փիղը բարակ ոտքերի վրա է, նրա մեջքին նստած է շեփոր նվագող հրեշտակը: Փիղը Դալիի ամենասիրած կենդանիներից էր: Այն մենք տեսնում ենք ոչ միայն Դալիի քանդակներում, այլև՝ նկարներում: Նրա արվեստում փիղը խորհրդանշում է ապագան:
Քանդակն արվել է 1984 թվականին: Այն գտնվում էր շվեյցարական մասնավոր հավաքածուում: