Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերից աղքատության վրա ամենամեծ ազդեցությունն ունենում են հենց կենսաթոշակային ապահովության ծրագրերը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Միայն կենսաթոշակային ծրագրով մոտ 5-տոկոսային կետով իջնելու է աղքատությունը: Եվ այս վերջին բարձրացումներն էլ ուղղած են լինելու կենսաթոշակառուների այն խմբերին, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատությունից ներքև: Եվ մեր նախնական հաշվարկներով շուրջ 25 հազար մարդ ծայրահեղ աղքատության գծից ավելի բարձր կենսաթոշակ կստանա առաջիկա բարձրացման արդյունքում` 2o14 թվականին»,- ասել է նախարարը: