Բրիտանիայի արքայազն Չարլզը ստիպված է եղել փակել թռչնաֆերման այն բանից հետո, երբ այն հարձակման է ենթարկվել աղվեսների կողմից: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Հարձակման հետևանքով թռչնաֆերմայում սպանվել է 24 հավը: Սրա հետևանքով Չարլզը փակել է հավի հավկիթների բիզնեսը: Հարձակումից հետո կենդանի մնացած հավերին տեղափոխել են այլ վայր: Արքայազնին պատկանող Close Farm ֆերմայի արտադրանքը սովորաբար վաճառում էին Թեթբերիում գտնվող արքայազնի ֆերմերային խանութում: Նմանատիպ վաճառակետեր արքայազն ունի Վինձորում, Լոնդոնում, Բաթում: