տուն Լուրեր Աղն ավելի շատ մարդ է սպանում Հայաստանում, քան ծխախոտը

Աղն ավելի շատ մարդ է սպանում Հայաստանում, քան ծխախոտը

181
0

2019 թ․ առաջին յոթ ամիսներին 30 տոկոսով աճել է սրտի ստենտավորման ծրագրից օգտվողների թիվը: Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա անդրադարձավ նաև սրտի ստենտավորմանը: Նա նշեց, որ այս տարվա առաջին յոթ ամիսներին 30 տոկոսով աճել է ծրագրից օգտվողների թիվը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ դեպք չի՞ լինի, երբ բժիշկները կասեն՝ ախտորոշումն առկա է, բայց պետպատվերի փողը վերջացել է:

«Մերժման որևէ դեպք չի կարող լինել ու չի էլ եղել»,- հավատացրեց նախարարը:

Նա նշեց, որ ծրագիրը նաև Վանաձորում է ներդրված, Սանկտ Պետերբուրգից բժիշկ է եկել ու այնտեղ անցել աշխատանքի: Գյումրիում էլ ավելի վաղ էր ներդրվել ծրագիրը:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ սրտանոթային հիվանդությունների զարգացմանն էապես նպաստում է չափից ավելի աղ օգտագործելը: Երբ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս համատեքստում ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը, նախարարն ասաց. «Հայաստանում երկու անգամ ավելի շատ աղ են օգտագործում, աղը ավելի շատ մարդ է սպանում Հայաստանում, քան ծխախոտը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here