Պատգամավոր Սարգիս Խանդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Այսօր ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքի կարևորությունը հասկանալու համար բավական է հետևել վերջին շաբաթներին նախկին կոռուպցիոներ պաշտոնյաների և նրանց արբանյակների կողմից բարձրացրած «լալահառաչ» աղմուկին՝ թիրախավորելով Ազգային ժողովի պատգամավորներին, կառվարությանը, հանրապետության նախագահին։
✅ Շուտով Գլխավոր դատախազությունում կձևավորվի համապատասխան ստորաբաժանումը, որը կսկսի զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերի ուսումնասիրություններով։
✅ Օրենքը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը և ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։
✅ Օրենքը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ և դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։ Այն ավելի արդյունավետ է դարձնում ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը։