ԱԺ-ն սկսեց այսօրվա օրակարգը: Քննարկվում է կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկույցի քննարկումը:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին հարց տվեցին աղբավայրերի հետ կապված: Նշվեց, որ աղբավայրեր կան, որոնք պատմամշակութային արժեք համարվող տարածքներում են: Եվ ինչ լուծում Է ստանալու այս հարցը:
Պապիկյանը աղբավայրերի մասով ասաց, որ սա ծառացած կարևոր խնդիրներից մեկն է: Կառավարությունը մի քանի ծրագիր մշակում է, որը հնարավորություն կտա աշխատազուրկ քաղաքացիներին ունենալ աշխատանք, և տարածքները կմաքրվեն աղբից:
Աղբի վերամշակման առնչությամբ էլ Պապիկյանն ասաց, որ Կոտայք-Գեղարքունիքի աղբատեղի կառուցման ընթացակարգը հնարավորություն կտա երկու մարզերի աղբը կենտրոնացնել մի տեղում: Այս պահին չկան հստակ տվյալներ, թե ինչ մեթոդով են իրականացնելու աղբի վերամշակումը:
Հայկ Մագոյան