Իրանի Վարչական դատարանի ղեկավար Ջաֆար Մինտրազերին հայտնել է այն մասին, որ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խաբել է ժողովրդին:
Նրա խոսքերով՝ նախկին նախագահը ակնհայտորեն խախտում էր օրենքները՝ չնայած դատարանի զգուշացումներին: Այս մասին հայրտնում է Trend-ը:
Հաղորդվում է, որ Ահմադինեժադը նախագահի պաշտոնը 2013-ի օգոստոսին թողնելուց հետո քրեական դատարան է կանչվել ինը մեղադրանքներով: Նախկին նախագահը պետք է նոյեմբերին Թեհրանում դատարանի առջև կանգներ, սակայն հրաժարվել է դատարանի նիստին ներկայանալ: