տուն Հասարակություն Ահազանգ. մայրը պնդում է, որ բժշիկների մեղքով մահացել է իր զույգ պտուղներից...

Ահազանգ. մայրը պնդում է, որ բժշիկների մեղքով մահացել է իր զույգ պտուղներից մեկը

301
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ, և վաղաժամ կեսարյան հատումը կայացվել է անփույթ, ինչի հետևանքով վիրահատության ժամանակ իր զույգ պտուղներից մեկը մահացել է: